«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եթե Չինական աշխարհաքաղաքական դոկտրինը իրականություն դառնա

Եթե Չինական աշխարհաքաղաքական դոկտրինը իրականություն դառնա
12.04.2024 | 10:04

Ստրատեգիական առումով մեզ համար լավագույնը կլիներ, որ մենք լոկալ քաղաքակրթական բախման ճակատային մասից տեղափոխվեինք դեպի հնարավորինս խոր թիկունք՝ մնալով ռուսական շահերի շրջանակում։

Շատ ավելի բարձր մակարդակի աշխարհաքաղաքական բախումները ռուսներին ու թուրքերին ստիպում են մտնել առնվազն տակտիկական ալյանսի մեջ՝ միաժամանակ ունենալով ընդհուպ մինչև գոյաբանական հակասություններ։

Եթե Չինական աշխարհաքաղաքական դոկտրինը իրականություն դառնա, ապա նման պրոռուսական վիճակը մեզ համար կարող է համեմատաբար կայունը լինել առնվազն տակտիկական տեսանկյունից։

Պետք չէ մոռանալ ժողովրդի կյանքով պայմանավորված իմաստուն խոսքը՝ անճարը կերել է բանջարը։

Բանջարի փոխարեն համանդամ խորտիկներին ձգտելը հնարավոր է միայն սեփական ուժ ունենալու դեպքում, բայց դրա համար էլ խելք է պետք և ապրելու կամք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ